Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա

15:40   9 հունիսի, 2017

Հայաստանի ազգային հավաքականը եւ ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցա: Թիմը հանգրվանել է Պոդգորիցայի «Հիլթոն Պոդգորիցա Ցռնա Գորա» հյուրանոցում:

Հունիսի 9-ին, Երեւանի ժամանակով 20:30-ին «Գրադսկի» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը, Երեւանի ժամանակով 21:00-ին «Գրադսկի» ստադիոնում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: 

Հունիսի 10-ին կայանալիք Չեռնոգորիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հավաքականի կազմում Պոդգորիցա են մեկնել 21 ֆուտբոլիստներ:

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)                      

Լեւոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ» 

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) 

Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա)  

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան) 

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)      

Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան)                      

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Նարեկ Ասլանյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)     

Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.