Լուկա Մոդրիչը՝ 5-րդ տարին անընդմեջ Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ

11:20   9 հունիսի, 2017

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է 2016-2017 թվականների մրցաշրջանի Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ:

«Շատ մեծ արժեք ունի ինձ համար ֆուտբոլիստների եւ մարզիչների կողմից այս մրցանակին արժանանալը, հատկապես, Մանջուկիչի, Պերիշիչի կամ Սուբաշիչի նման խաղացողների հետ մրցակցությունում:

Չեմպիոնների լիգայում հաղթանակից զգացումը բացառիկ է: Կարող եմ միայն ասել, որ հպարտ եմ «Ռեալի» մասնիկը լինելուց: Իսկապես, առանձնահատուկ նվաճում է Չեմպիոնների լիգայի տիտղոսը պաշտպանելը: Մենք կշարունակենք նույն ռիթմով: «Ռեալը» ցանկանում է լինել միայն լավագույնը»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Խորվաթիայի ֆուտբոլային միության թվիթերյան էջը:

Խորվաթիայի լիգայի ֆուտբոլիստների եւ մարզիչների ամենամյա քվեարկությունում Մոդրիչը հաղթում է 5-րդ տարին անընդմեջ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.