ԵԱ. Արման Միքայելյանը կես միավոր է զիջում միանձնյա առաջատարին

09:12   9 հունիսի, 2017

Մինսկում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ  տուրից հետո միանձնյա առաջատարը անգլիացի Դեւիդ Հաուելն է, որը վաստակել է 7.5 միավոր: 2-5-րդ տեղերը բաժանող շախմատիստների թվում է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արման Միքայելյանը՝ 7 միավոր: 9-րդ տուրում Արման Միքայելյանը սպիտակներով պարտության է մատնել իսպանացի Դավիդ Անտոն Գուիխարոյին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արման Փաշիկյանը վաստակել է 6.5 միավոր, Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը՝ 6-ական միավոր, Վահե Բաղդասարյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը՝ 5.5-ական միավոր, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը, Զավեն Անդրիասյանը՝ 5-ական միավոր:

Առաջնության ավարտին մնացել է երկու տուր:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.