Չեմպիոնների լիգայի վիճակահանության օրերը

18:33   8 հունիսի, 2017

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի վիճակահանության ժամկետները:

Օգոստոսի 4-ին տեղի կունենա որակավորման վերջին փուլի վիճակահանությունը, իսկ օգոստոսի 24-ին՝ խմբային մրցաշարինը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Դեկտեմբերի 11-ին կայանալիք վիճակահանությամբ կորոշվեն 1/8 եզրափակիչի զույգերը: Մարտի 13-ին հայտնի կդառնան քառորդ եզրափակիչի զույգերը, իսկ ապրիլի 13-ին՝ կիսաեզրափակիչի:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ ներկայացնելու է չեմպիոն «Ալաշկերտը», որը պայքարը սկսելու է որակավորման առաջին փուլից: Առաջին երկու որակավորման փուլերի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 19-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։