UWW. Արթուր Ալեքսանյանը եւ Միհրան Հարությունյանը նահանջել են

17:33   8 հունիսի, 2017

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների թարմացրած վարկանիշները:

Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում նահանջել է 2 աստիճան եւ հայտնվել երրորդ տեղում: Նախորդ ամիս Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ըմբիշը բավարարվել էր բրոնզե մեդալով, ինչի պատճառով նրան շրջանցել են կուբացի Յասմանի Կաբրերան ու բելառուս Ալեքսանդր Հրաբովիկը:

66 կգ քաշայինների աղյուսակը գլխավորել է ռուս Արտյոմ Սուրկովը, իսկ Ռիո-2016-ի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը երկրորդ տեղից նահանջել է 7-րդ տեղ: Վնասվածքի պատճառով Հարությունյանը հանդես չի գալիս Օլիմպիական խաղերից հետո:

Եվրոպայի 2016թ. չեմպիոն Վարշամ Բորանյանը 17-րդն է 71 կգ քաշային կարգում: 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 12-րդն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը 16-րդ տեղում է: 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 15-րդն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։