Լիոնել Մեսի. Միշտ ցանկացել եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում»

13:53   8 հունիսի, 2017

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չի ցանկանում տեղափոխվել այլ ակումբ:

«Ես հաճույքով կարիերաս կավարտեի «Բարսելոնայում»: Դա այն է, ինչ ես միշտ ցանկացել եմ եւ երազել եմ»,- Մեսիի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» ու Լիոնել Մեսին համաձայնության են հասել նոր պայմանագրի վերաբերյալ: Արգենտինացի հարձակվողի ամրագրված տրանսֆերային արժեքը 250 միլիոն եվրոյից կդառնա 400 միլիոն եվրո: Պայմանագիրը նախատեսված կլինի երեք տարով, եւս մեկ տարով երկարաձգման հնարավորությամբ:

Մեսիի գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի ամռանը:

Իսպանիայի ավարտված առաջնության 34 հանդիպումներում Մեսին խփել է 37 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում: Չեմպիոնների լիգայի 9 հանդիպումներում նա դարձել է 11 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։