Հենրիխ Մխիթարյանը՝ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի ընդհանուր խորհրդանշական հավաքականում

14:15   7 հունիսի, 2017

The Sun-ը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշրջանների ընդհանուր խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Մոուրինյոյի գլխավորած թիմը նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը: Եվրագավաթային մրցաշարի 11 հանդիպումներում 28-ամյա հայ ֆուտբոլիստը խփել է 6 գոլ՝ աչքի ընկնելով նաեւ եզրափակիչում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։