16:36 6 հունիսի, 2017Սենտ Քիթս եւ Նեւիսի հավաքականի դեմ ընկերական հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը մեկօրյա հանգիստ էր տրամադրել ֆուտբոլիստներին, փոխանցում է ՀՖՖ կայքը:
Հունիսի 6-ին Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը վերսկսել է հավաքը Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում: Առայժմ հավաքականի ճամբարում է գտնվում վնասվածք ստացած Էդգար Մալաքյանը, ում մասնակցությունը դեռ հարցականի տակ է Չեռնոգորիայի հետ հանդիպմանը: Հավաքականին է միացել նաեւ Կամո Հովհաննիսյանը, իսկ Արմեն Համբարձումյանը, ով փաստաթղթային խնդիրների պատճառով չի կարող մասնակցել առաջիկա հանդիպմանը, լքել է հավաքականի ճամբարը:
Չեռնոգորիայի հավաքականի հետ հունիսի 10-ին Պոդգորիցայում կայանալիք ԱԱ-2018-ի ընտրական հանդիպմանը պատրաստվում են 21 ֆուտբոլիստներ.
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»
Արամ Հայրապետյան, «Բանանց»
Պաշտպաններ
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսսա» (Կիպրոս)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)
Լեւոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Արաս Օզբիլիս, «Բեշիկթաշ» (Թուրքիա)
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզզելի, «Քսանտի» (Հունաստան)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-ԲելԱԶ» (Բելառուս)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Նարեկ Ասլանյան, «Փյունիկ»
Հարձակվողներ
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.