00:16 6 հունիսի, 2017Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում հունիսի 5-ին մեկնարկել է Norway Chess շախմատային սուպերմրցաշարը:
Առաջին օրն անցկացվել է բլից մրցաշարը, որում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր եւ գրավել երրորդ տեղը: Նույնքան միավոր է հավաքել նաեւ երկրորդ տեղը գրաված Հիկարու Նակամուրան (ԱՄՆ): Հաղթողի տիտղոսը 7.5 միավորով նվաճել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:
Հայ գրոսմայստերը տարավ 3 հաղթանակ, 5 պարտիա ավարտեց ոչ ոքիով եւ միակ պարտությունը կրեց Մագնուս Կարլսենից:
Norway Chess-ին այս տարի մասնակցում են նաեւ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) եւ Անիշ Գիրին (Հոլանդիա)
Բլից մրցաշարի արդյունքում շախմատիստները կիմանան իրենց մեկնարկային դիրքերն աղյուսակում: Դասական պարտիաները կմեկնարկեն հունիսի 6-ից: Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Norway Chess-ում հաղթել էր Մագնուս Կարլսենը, իսկ Լեւոն Արոնյանը գրավել էր երկրորդ տեղը:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.