Պաշտոնական. Սարգիս Ադամյանը կխաղա Բունդեսլիգա-2-ում

15:45   5 հունիսի, 2017

Ֆուտբոլի Գերմանիայի ռեգիոնալ լիգայի (չորրորդ դիվիզիոն) ներկայացուցիչ «Շտայնբախի» հարձակվող Սարգիս Ադամյանը տեղափոխվել է «Յան Ռեգենսբուրգ» ակումբ: Կողմերը կնքել են 2 տարվա պայմանագիր, հայտնում է «Յան Ռեգենսբուրգի» կայքը:

«Յան Ռեգենսբուրգն» այս մրցաշրջանում նվաճել է գերմանական Բունդեսլիգա-2-ի ուղեգիր:

Գերմանիայի ռեգիոնալ լիգայի ավարտված առաջնությունում Սարգիս Ադամյանը «Շտայնբախի» կազմում մասնակցել է 33 խաղի եւ խփել 16 գոլ: Նա 3 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում։ 24-ամյա հարձակվողը 2016-ից էր խաղում «Շտայնբախում»: Դրանից առաջ նա հանդես է եկել նաեւ գերմանական «Հանզայում» ու «Նոյշտրելիցում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։