MLS. Դավիթ Արշակյանը դուրս է եկել փոխարինման

09:52   5 հունիսի, 2017

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Չիկագո Ֆայրը» 0:0 հաշվով է ավարտել «Օռլանդոյի» դեմ արտագնա խաղը: «Օռլանդոն» 26-րդ րոպեից խաղացել է 10 ֆուտբոլիստներով, իսկ 66-րդ րոպեին ստացել է երկրորդ կարմիր քարտը, սակայն հյուրերը չեն կարողացել օգտվել դրանից:

Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիթ Արշակյանը «Չիկագո Ֆայրի» կազմում փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին: 22-ամյա Արշակյանն այս մրցաշրջանում դեռ հանդես չի եկել ամերիկյան ակումբի մեկնարկային կազմում: «Չիկագո Ֆայրը» 25 միավորով երկրորդն է Արեւելյան գոտում:

«Ռեալ Սոլթ Լեյքը» նախօրեին մրցակցի դաշտում 2:6 հաշվով պարտվել է «Դալասին»: «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցել է առաջին խաղակեսին եւ փոխարինվել ընդմիջմանը (5:0 հաշվի ժամանակ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։