11:29 20 հուլիսի, 2012Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի 33 շրջաններում օլիմպիական կրակի փոխանցումավազքը կմեկնարկի հուլիսի 21-ին, Գրինվիչում եւ Նյուհեմում։ Օլիմպիական կրակը Լոնդոն կհասնի հուլիսի 20-ին։
Ջահակիրները սովորական երթուղուց բացի կանցնեն նաեւ երկհարկանի ավտոբուսով, կլինեն նաեւ մետրոյում։ Հուլիսի 27-ին կրակը Հեմփթոն-կորտի պալատից Օլիմպիական ստադիոն կհասնի Թեմզա գետով։
Մեկ շաբաթվա ընթացքում փոխանցումավազքին Լոնդոնի փողոցներում կհետեւի երկու միլիոն մարդ, հաղորդում է BBC-ն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.