09:28 4 հունիսի, 2017Չեմպիոնների լիգայի գավաթը երկու տարի անընդմեջ նվաճած Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ ֆրանսիացի Զինեդին Զիդանը չի համարում, որ ինքն է աշխարհի լավագույն մարզիչը: Այդ մասին նա ասել է Քարդիֆում տեղի ունեցած եզրափակիչում Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակից հետո:
«Գերազանց մրցաշրջան ստացվեց: Պետք է շնորհավորել բոլոր խաղացողներին եւ այս մեծագույն ակումբին: Այս խաղացողներով մենք կարող ենք դեռ շատ նվաճումներ ունենալ ապագայում, եթե շարունակենք միասին շատ աշխատել:
Առաջին խաղակեսում բարդ էր, բայց երկրորդում մենք ցույց տվեցինք մեր կարգը: Մենք ավելի շատ էինք ճնշում գործադրում եւ ֆիզիկապես գերազանցեցինք մրցակցին: Մեր հաջողության գրավականը յուրաքանչյուրի կարեւորությունն է իրեն վերապահված օղակում: Բոլորն ունեն իրենց ներդրումը: Մեր խաղացողները հրաշալի են հասկանում իրար: Երբ կա այդ գործողը եւ տաղանդը, հաջողության շանսերը մեծ են:
Ես երջանիկ եմ: Եթե նույնիսկ իմ հույզերը զուսպ են, ներսում ես շատ գոհ եմ: Ե՞ս եմ աշխարհի լավագույն մարզիչը: Ոչ, ինչ եք ասում»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:
«Ռեալը» 12-րդ անգամ նվաճեց եվրոպական չեմպիոնների գավաթը: Զիդանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի դարաշրջանում դարձավ առաջինը, որին հաջողվեց պաշտպանել տիտղոսը:
«Ռեալը» 59 տարում առաջին անգամ կարողացավ նույն մրցաշրջանում նվաճել Իսպանիայի չեմպիոնի կոչումն ու Չեմպիոնների լիգայի գավաթը: Նախորդ անգամ Արքայական թիմն այդպիսի նվաճման հասել էր 1958-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.