Բուֆոն. Շոկի մեջ ենք եւ շատ հիասթափված

10:05   4 հունիսի, 2017

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալից» 1:4 հաշվով կրած պարտությունից հետո Թուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է կատարվածը:

«Շատ հիասթափված ենք, քանի որ կարծում էինք, թե արել ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերջապես հաղթենք Չեմպիոնների լիգայում: Մենք անցկացրինք գերազանց առաջին խաղակես եւ շատ խնդիրներ ստեղծեցինք «Ռեալի» համար, այդ պատճառով էլ շոկի մեջ ենք այսպիսի ավարտից հետո: Ակնհայտ է, որ այս մրցաշարում հաղթելու համար պետք է հաղթահարել բոլոր արգելքները: Հնարավոր է՝ առաջին խաղակեսում մենք շատ ուժ ծախսեցինք, բայց օգուտ չքաղեցինք, իսկ երկրորդ խաղակեսում դրսեւորվեց այսպիսի հանդիպումներում հաղթելու «Ռեալի» կարգը, ուժն ու կարողությունը: Նրանք արժանիորեն հաղթանակ տարան»,- 39-ամյա խաղացողի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» 59 տարում առաջին անգամ կարողացավ նույն մրցաշրջանում նվաճել Իսպանիայի չեմպիոնի կոչումն ու Չեմպիոնների լիգայի գավաթը: Նախորդ անգամ Արքայական թիմն այդպիսի նվաճման հասել էր 1958-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։