«Ռոլան Գարոս». Ջոկովիչն ու Նադալը չորրորդ շրջանում են

22:28   2 հունիսի, 2017

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջանում աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը մրցել է արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ: Սերբ թենիսիստն առավելության է հասել հինգ սեթում՝ 5:7, 6:3, 3:6, 6:1, 6:1: Պայքարը տեւել է 3 ժամ 18 րոպե: Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինյոլասը:

Չորրորդ շրջան է դուրս եկել նաեւ այս մրցաշարի 9-ակի հաղթող Ռաֆայել Նադալը: Չորրորդ ռակետը ոչ մի շանս չի տվել վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլուն՝ 6:0, 6:1, 6:0: Հանդիպումը տեւել է 1 ժամ 30 րոպե: Իսպանացի մարզիկը հաջորդ փուլում կխաղա հայրենակից Ռոբերտո Բաուտիստա Ագուտի հետ:

Հաջորդ երկու փուլերում դուրս չմնալու դեպքում, Նադալն ու Ջոկովիչը կհանդիպեն կիսաեզրափակիչում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։