14:40 2 հունիսի, 2017Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ երկար է մնալու ֆուտբոլի սիրահարների հիշողություններում։
«11 տարեկանից սկսեցի հասկանալ, որ գերազանցում եմ մյուսներին։ Մարդիկ իմ մասին կհիշեն նաեւ այն ժամանակ, երբ կլինեմ 90 տարեկան։ Գիտեմ, որ արդեն մտել եմ ֆուտբոլի պատմության մեջ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Fox Sports-ը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Մադրիդի «Ռեալի» հետ արդեն մեկնել է Քարդիֆ, որտեղ հունիսի 3-ին կկայանա Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.