20:40 1 հունիսի, 2017Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանում նկարահանում է Հենրիխ Մխիթարյանին նվիրված վավերագրական ֆիլմ:
«Վավերագրական կինո ենք նկարահանում Հայաստանում Հենրիխ Մխիթարյանի հետ: Շուտով կլինի MUTV-ով»,- հաղորդում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ այս օրերին Մխիթարյանը Երեւանում Հայաստանի ազգային հավաքականի հետ պատրասվում է Սենթ-Քիթսի եւ Նեւիսի թիմի դեմ ընկերական խաղին, որը հունիսի 4-ին: Հունիսի 10-ի Պոդգորիցայում Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը Չեռնոգորիայի հավաքականի հետ կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղ:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.