13:08 30 մայիսի, 2017«Մանչեսթեր Սիթին» ծրագրել է տրանսֆերային լուրջ արշավ սկսել այս ամռանը, գրում է The Independent-ը:
Անգլիական ակումբն արդեն 43 միլիոն ֆունտ ստերլինգով գնել է «Մոնակոյի» ու Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային եւ մոտ է 33-35 միլիոնով Լիսաբոնի «Բենֆիկայի» դարպասապահ Էդերսոնին ձեռք բերելուն:
«Մանչեսթեր Սիթին» կարող է մոտ 300 միլիոն ֆունտ ծախսել այս ամռանը: Տրանսֆերային ցուցակում են եզրային պաշտպաններ Բենժամեն Մենդին («Մոնակո») ու Կայլ Ուոկերը («Տոտենհեմ»), կենտրոնական պաշտպաններ Էմերիկ Լապորտը («Աթլետիկ») ու Մարկինյոսը (ՊՍԺ):
Հիշեցնենք, որ վերջերս «Մանչեսթեր Սիթին» հրաժեշտ էր տվել ֆրանսիացի պաշտպաններ Բակարի Սանյային ու Գաել Կլիշիին, իսպանացի կիսապաշտպան Խեսուս Նավասին, արգենտինացի դարպասապահ Վիլի Կաբալյերոյին ու արգենտինացի պաշտպան Պաբլո Սաբալետային, որոնց պայմանագրերն ավարտվել են:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.