Հայաստանի հավաքականի պատմության ամենախոշոր հաղթանակից անցել է մեկ տարի

15:45   29 մայիսի, 2017

2016 թվականի մայիսի 29-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը տարել էր իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը՝ ընկերական խաղում 7:1 հաշվով հաղթելով Գվատեմալայի թիմին:

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Ստաբհաբ սենթեր» ստադիոնում կայացած խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Հենրիխ Մխիթարյանը, որը կատարել էր նաեւ 3 գոլային փոխանցում: 

Այդ ժամանակ Հայաստանի հավաքականը գլխավորում էր Վարուժան Սուքիասյանը:

Ընկերական խաղ, Լոս Անջելես 

Հայաստան – Գվատեմալա՝ 7:1

Հենրիխ Մխիթարյան, 39, 60, 70, Էդգար Մանուչարյան, 45+1, Գեղամ Կադիմյան, 50, Արթուր Սարկիսով, 72, Զավեն Բադոյան, 84 – Կարլոս Ռուիզ, 7

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան (Տարոն Ոսկանյան, 70), Գաել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան, Գոռ Մալաքյան (Բենիկ Հովհաննիսյան, 75), Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան (Զավեն Բադոյան, 75), Գեղամ Կադիմյան (Արտակ Եդիգարյան, 60), Մարկոս Պիզելի (Արթուր Սարկիսով, 66), Էդգար Մանուչարյան (Արաս Օզբիլիս, 60):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.