«Ենիսեյը» Արթուր Սարկիսովի ու Արթուր Մալոյանի հետ չկարողացավ նվաճել Պրեմյեր լիգայի ուղեգիր

21:34   28 մայիսի, 2017

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգրի համար անցումային փուլի պատասխան խաղում Կրասնոյարսկի «Ենիսեյը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է Տուլայի «Արսենալին»: Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր «Ենիսեյը»: Դիմակայությունում գրանցվեց 2:2 հաշիվը, եւ Տուլայի թիմը Պրեմյեր լիգայում տեղը պահպանեց արտագնա խաղում խփած գոլի շնորհիվ:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Ենիսեյի» կազմում փոխարինման է դուրս եկել 52-րդ րոպեին, իսկ Արթուր Մալոյանը՝ 79-րդ րոպեին: Կրասնոյարսկի թիմը կշարունակի հանդես գալ Ռուսաստանի առաջին դիվիզիոնում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։