«Միլանը» պարտությամբ ավարտեց առաջնությունը

19:04   28 մայիսի, 2017

Իտալական A Սերիայի վերջին՝ 38-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Կալյարիին»: Դաշտի տերերը հաղթական գոլը խփեցին ավելացված ժամանակում, իսկ միլանցիները 75-րդ րոպեից խաղում էին 10 խաղացողներով: «Միլանից» հեռացվեց իտալացի պաշտպան Գաբրիել Պալետան, որը 5-րդ կարմիր քարտը ստացավ այս մրցաշրջանում:

«Միլանը» 63 միավորով գրավեց 6-րդ տեղը եւ նվաճեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր:

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Կալյարի» - «Միլան»՝ 2:1

Ժոաո Պեդրո, 17, Ֆաբիո Պիզականե, 90+3 – Ջանլուկա Լապադուլա, 72 (11մ)

Չիրացված 11 մետրանոց՝ Կարլոս Բակա, 63 («Միլան»)

Հեռացում՝ Գաբրիել Պալետա, 75 («Միլան»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։