Պաշտոնական. Մայքլ Կարիկը եւս մեկ մրցաշրջան կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդում»

13:08   28 մայիսի, 2017

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մայքլ Կարիկը մեկ տարով երկարաձգել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործող պայմանագիրը: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը, հայտնում է ակումբի կայքը:

35-ամյա Կարիկը 2006-ին Լոնդոնի «Տոտենհեմից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Նրա գործող պայմանագիրն ավարտվում էր այս ամռանը:

Այս մրցաշրջանում Կարիկը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 38 հանդիպում եւ դարձել մեկ գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։