12:10 28 մայիսի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ֆորմուլա-1-ի Մոնակոյի Մեծ մրցանակից առաջ հյուրընկալվել է «Ռեդ Բուլ» թիմին:
Պորտուգալացի մասնագետը զրուցել է ավտոարշավորդներ Դանիել Ռիկյարդոյի, Մաքս Ֆերստապենի ու թիմի աշխատակիցների հետ:
«Չեմ պատրաստվում նվազագույնը մեկ ամիս հետաքրքրվել ֆուտբոլով: Ես շատ գոհ եմ այս մրցաշրջանից, մեր նվաճած տիտղոսներից ու Չեմպիոնների լիգայի ուղեգրից: Հիմա պետք է հանգստանամ, ժամանակ տրամադրեմ ընտանիքիս, ընկերներիս ու այն մարզաձեւերին, որոնք սիրում եմ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:





The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.