Լոնդոն-2012. Մեծ Բրիտանիայի դեսպանի հանդիպումը մարզական մեկնաբանների հետ (ֆոտոռեպորտաժ)

21:02   19 հուլիսի, 2012

Հուլիսի 27-ին, Երեւանի ժամանակով 23։00-ին կսկսվի Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության նախաձեռնությամբ Երեւանի Սիրահարների այգիում կտեղադրվի մեծ էկրան եւ կհեռարձակվի բացման արարողությունը, կլինի Խաղերին նվիրված գեղեցիկ միջոցառում։

Այդ մասին հուլիսի 19-ին Երեւանում Միացյալ Թագավորության դեսպանատանը Նորին Մեծության դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը հայտնեց հայաստանյան մի շարք լրատվամիջոցների (Օլիմպիական խաղերի պաշտոնական հեռարձակող Հանրային հեռուստաընկերություն, «Ա1+» հեռուստաընկերություն, NEWS.am Sport, Panarmenian.net, «Առավոտ», «Հայկական ժամանակ» օրաթերթեր) մարզական մեկնաբանների հետ հանդիպման ժամանակ (ֆոտոռեպորտաժ

Լոնդոնի Օլիմպիական խաղերի կապակցությամբ հուլիսի 28-ին Նորին Մեծության դեսպանը մայրաքաղաքի ծննդատներից մեկում նվերներ կհանձնի Խաղերի բացման ժամին ամենամոտ ծնված երեխայի մորը։ Հուլիսի 29-ին նույն նպատակով Ջոնաթան Ջեյմս Էյվսը կմեկնի Կապան։

Մարզական մեկնաբանների հետ զրույցում Ջոնաթան Ջեյմս Էյվսը պատմեց նաեւ սպորտում իր նախասիրությունների մասին։ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ դեսպանը, եթե հայրենիքում լիներ, ապա անպայման կփորձեր բաց չթողնել տղամարդկանց 100 մետր արագավազքի եզրափակիչը։

Դեսպանը նաեւ մեծ կարեւորություն է տալիս ուշադրությանը հաշմանդամային սպորտին։ Լոնդոնի Պարալիմպիկ խաղերում Հայաստանը կունենա երկու մասնակից։ Մինչեւ Լոնդոն մեկնելը Հայաստանի պարալիմպիկ պատվիրակությունը կհյուրընկալվի բրիտանական դեսպանությունում եւ կհանդիպի դեսպանի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։