Մորատան «Մանչեսթեր Յունայթեդին» մերժել է «Միլանի» համար

17:38   27 մայիսի, 2017

Մադրիդի «Ռեալի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան մոտ է իտալական «Միլան» տեղափոխվելուն:

Sky Sport Italia-ն գրում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին»՝ չնայած անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ հեռախոսազրույցին: Մորատան ցանկանում է վերադառնալ Իտալիա, որտեղ 2014-2016-ը խաղացել է Թուրինի «Յուվենտուսի» կազմում:

Միլանցիներն իտալացուն առաջարկում են 5-ամյա պայմանագիր՝ տարեկան 7.5 միլիոն եվրո աշխատավարձով: «Ռեալը» նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո, իսկ «Միլանը» պատրաստ է վճարել 60 միլիոն:

Այս մրցաշրջանում Մորատան Արքայական ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում եւ դարձել 20 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։