Ռոնալդուն ինքնակամ 6 միլիոն եվրո է վճարել հարկերից խուսափելու համար

10:12   27 մայիսի, 2017

Իսպանիայի ֆինանսների նախարարության եւ Հարկային ծառայության կողմից 15 միլիոն եվրոյի հարկերից խուսափելու մեջ կասկածվող Կրիշտիանու Ռոնալդուն ինքնակամ վճարել է 6 միլիոն եվրո, հաղորդում է Marca-ն:

Պահանջվող գումարի ինքնակամ վճարումը Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվողին թույլ կտա խուսափել գործ հարուցելուց ու քրեական հետապնդումից: Ավելի վաղ նշվում էր, որ Ռոնալդուին սպառնում է մեծ տուգանք եւ 15 ամսից մինչեւ 5 տարվա ազատազրկում:

Ենթադրվում է, որ 2014-ին 32-ամյա ֆուտբոլիստը իմիջային իրավունքի գովազդային գործարքների եկամուտից չի վճարել հարկերը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.