«Մանչեսթեր Սիթիի» առաջին ամառային տրանսֆերը

23:46   26 մայիսի, 2017

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոյից» Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային ձեռք բերելու մասին: Նա Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին կմիանա հուլիսի 1-ին: Գործարքի գինը պաշտոնապես չի հրապարակվել: Անգլիական մամուլի տվյալներով, «Մանչեսթեր Սիթին» 22-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 50 միլիոն եվրո: Transfermarkt-ը Սիլվայի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո:

Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Սիլվան 37 խաղում խփել է 8 գոլ, կատարել է 11 գոլային փոխանցում:

2015-ին Սիլվան Պորտուգալիայի մինչեւ 20 տարեկանների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի երիտասարդական չեմպիոն: Լիսաբոնի «Բեֆիկայի» հետ նա 2014-ին դարձել է Պորտուգալիայի չեմպիոն եւ գավաթակիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։