19:56 25 մայիսի, 2017Ստոկհոլմում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի եզրափակիչի լավագույն խաղացող է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության մասնակիցների 42 տոկոսը քվեարկել է հայ ֆուտբոլիստի օգտին:
Երկրորդ տեղը զբաղեցրած ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ստացել է ձայների 34 տոկոսը, իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան՝ 11 տոկոսը, բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին՝ 10 տոկոսը:
Հիշեցնենք, որ Պոգբայի եւ Մխիթարյանի գոլերի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթել է Ամստերդամի «Այաքսին»՝ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի լիգայի գավաթը:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.