«Լեոն»՝ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն

20:14   25 մայիսի, 2017

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում տեղի է ունեցել ֆուտզալի Հայաստանի առաջնության եզրափակիչ երրորդ հանդիպումը «Լեոյի» եւ «Չարբախի» միջեւ: Առաջին խաղակեսն ավարտվել է 5:2 հաշվով՝ հօգուտ «Լեոյի»: Երկրորդ խաղակեսում ամեն ինչ փոխվել է, եւ արդեն «Չարբախի» ֆուտբոլիստները տիրել են նախաձեռնությանը: Չարբախցիները կարողացել են 5 անգամ անընդմեջ գրավել մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 5:7: «Լեոյի» մարզիչները դարպասապահի փոխարեն խաղահրապարակ են դուրս բերել 5-րդ խաղացողի, որի շնորհիվ էլ հանդիպման վերջին րոպեներին կարողացան փրկել խաղը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը (ffa.am): Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 7:7 հաշվով: Հետխաղյա 6-մետրանոցներով «Լեոն» հաղթել է 3:2 հաշվով եւ առաջին անգամ դարձել Հայաստանի չեմպիոն: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։