Օուեն Հարգրիվզ. Հենրիխ Մխիթարյանի լավագույն գոլն էր

19:12   25 մայիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվզը, մեկնաբանելով Եվրոպայի լիգայի եզրափակիչում անգլիական թիմի խաղը Ամստերդամի «Այաքսի» դեմ, նշել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփել է իր լավագույն գոլը Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշրջանում:

«Երկրորդ գոլն ահրաժեշտ էր «Յունայթեդին», որպեսզի «սպաներ» խաղը: Այդ դրվագում Մխիթարյանը հրաշալի խաղաց: Եվրոպայի լիգայում նա շատ գոլեր է խփել, բայց այդ մեկը լավագույնն է»,- Հարգրիվզի խոսքը մեջբերում է thesportreview.com-ը:

Հիշեցնենք, որ Պոգբայի եւ Մխիթարյանի գոլերի շնորհիվ Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել է 2:0 հաշվով: Հայ ֆուտբոլիստը դարձել է Եվրոպայի լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն՝ 6 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։