Յուրի Ջորկաեֆի շնորհավորանքը, Հենրիխ Մխիթարյանի պատասխանը (ֆոտո)

12:49   25 մայիսի, 2017

Ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը շնորհավորել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Եվրոպայի լիգայի գավաթակիր դառնալու կապակցությամբ՝ թվիթերյան էջում տեղադրելով Մխիթարյանի հետ լուսանկար:

«Այդ օրը դու ինձ ասացիր, որ մի օր կնվաճես գավաթը: Դու արժանի ես դրան իմ ընկեր: Շնորհավորանքներս»,- գրել է Ջորկաեֆը:

«Շատ շնորհակալ եմ: Կարծես՝ դեռ երեկ էինք լուսանկարվում, եւ հիմա ես հասա իմ նպատակին քեզ նման»,- պատասխանել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Ջորկաեֆը ՈւԵՖԱ-ի գավաթը նվաճել է Միլանի «Ինտերի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։