01:39 25 մայիսի, 2017Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ամստերդամի «Այաքսի» միջեւ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց իսպանացի կիսապաշտպան Անդեր Հերերան, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում կայացած խաղում Հերերան Անգլիայի 20-ակի չեմպիոնի մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման:
Հիշեցնենք, որ Հայաստնաի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի օգնությամբ անգլիական ակումբը եզրափակիչում հաղթեց 2:0 հաշվով եւ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
Հենրիխ Մխիթարյանը 6 գոլով դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն Եվրոպայի լիգայի այս մրցաշարում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.