01:29 25 մայիսի, 2017Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ստացան Եվրոպայի լիգայի չեմպիոնական գավաթն ու ոսկե մեդալները:
Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում կայացած պարգեւատրության արարողությունից հետո Հայաստնաի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայկական եռագույնով շրջում էր խաղադաշտում եւ թիմակիցների հետ տոնում հաղթանակը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի գոլի օգնությամբ անգլիական ակումբը եզրափակիչում 2:0 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին» եւ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
Հենրիխ Մխիթարյանը 6 գոլով դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն Եվրոպայի լիգայի այս մրցաշարում:










The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.