«Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի վիճակահանության ժամանակ կընդգրկվի երկրորդ զամբյուղում

00:58   25 մայիսի, 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», Եվրոպայի լիգայի եզրափակիչում Հենրիխ Մխիթարյանի գոլի օգնությամբ 2:0 հաշվով հաղթելով Ամստերդամի «Այաքսին», նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանության ժամանակ Անգլիայի 20-ակի չեմպիոնը կընդգրկվի երկրորդ զամբյուղում: «Մանչեսթեր Յունայթեդի» այս հաղթանակի պատճառով Անգլիայի փոխչեմպիոն «Տոտենհեմը» կնահանջի երրորդ զամբյուղ, քանի որ մանչեսթերցիներն ավելի բարձր վարկանիշ ունեն ՈւԵՖԱ-ում, գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ այս տարի Չեմպիոնների լիգայում Անգլիան ունենալու է 5 ներկայացուցիչ՝ Լոնդոնի «Չելսին», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Լիվերպուլը», որը պայքարը սկսելու է որակավորման փուլից:

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունում առաջին զամբյուղում տեղ են գտել 8 երկրների չեմպիոնները՝ Մադրիդի «Ռեալը» (Իսպանիա), Մյունխենի «Բավարիան» (Գերմանիա), Թուրինի «Յուվենտուսը» (Իտալիա), Լիսաբոնի «Բենֆիկան»» (Պորտուգալիա), Լոնդոնի «Չելսին» (Անգլիա), Դոնեցկի «Շախտյորը» (Ուկրաինա), «Մոնակոն» (Ֆրանսիա) եւ Մոսկվայի «Սպարտակը» (Ռուսաստան):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։