22:15 19 հուլիսի, 2012Շատ տխրեցի՝ իմանալով, որ Դեւիդ Բեքհեմը չի ընդգրկվել ֆուտբոլի Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականի կազմում, հայտարարել է Բրազիլիայի ազգային հավաքականի եւ «Սանթոսի» 20-ամյա հարձակվող Նեյմարը:
«Սկզբում ես ուրախացա՝ մտածելով, որ նա չի խաղա մեր դեմ: Սակայն հետո հասկացա, որ հետագայում կցանկանայի երեխաներիս ասել, որ երբեւիցե խաղացել եմ Դեւիդ Բեքհեմի հետ: Ես նրան մեծագույն ֆուտբոլիստ եմ համարում: Կարծում եմ՝ հիմա շատերը թերագնահատում են Բեքհեմին: Նա լեգենդար ֆուտբոլիստ է եւ չնայած տարիքին՝ շարունակում է ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրել»,- Նեյմարի խոսքը փոխանցում է The Telegraph-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.