«Բարսելոնայի» նախկին նախագահ. Նույնիսկ Ռամոսին կգնեի կատալոնական ակումբի համար

13:46   24 մայիսի, 2017

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը պատասխանել է Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսին, որը նշել էր, թե Գասպարն իր մասին է խոսում մամուլում հիշատակվելու համար:

Իսպանիայի առաջնության վերջին տուրի «Մալագա» - «Ռեալ» խաղից առաջ Գասպարը հայտարարել էր, թե հույս ունի, որ Արքայական թիմը կպարտվի, իսկ Ռամոսը կդառնա ինքնագոլի հեղինակ:

«Ես շնորհավորում եմ չեմպիոնին: Ռամոսը գիտի, թե ես ով եմ, եւ նրա խոսքի մեջ չկա չարություն: Նրա պատասխանը ինձ չի վիրավորում: Ես «Բարսելոնայի» համար կգնեի Կասիլյասին, Բուտրագենիոյին, Ռաուլին եւ նույնիսկ Ռամոսին: Նրանք մեծագույն ֆուտբոլիստներ են եւ անձնավորություններ»,- Գասպարի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Ռեալը» «Մալագային» հաղթեց 2:0 հաշվով եւ հինգ տարի անց դարձյալ նվաճեց Պրիմերայի ուժեղագույնի կոչումը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։