18:12 19 հուլիսի, 2012Բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականն իրավունք չունի սայթաքել Լոնդոնի Օլիմպիական խաղերում, հայտարարել է ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Կոբի Բրայանտը:
«Եթե մեր թիմի խաղացողներից որեւէ մեկը կասկածում է մեր հաղթանակին, ավելի ճիշտ կլինի, որ մենք չմեկնենք Լոնդոն: Մեր միակ նպատակը օլիմպիական ոսկին է: Եթե մենք ԱՄՆ վերադառնանք առանց ոսկե մեդալների, բասկետբոլիստներին կարելի է զրկել քաղաքացիությունից: Ես մեր հավաքականի առաջատարն եմ, եւ բոլոր պետք է հասկանան, որ մենք լավագույնն ենք: Վստահ եմ, որ մեր թիմը գերազանցում է Մայքլ Ջարդանի Dream Team-ին»,- Բրայանտի խոսքը փոխանցում է USA Today-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.