Հայաստանի 16 աթլետներ կմասնակցեն Եվրոպայի թիմային առաջնությանը

19:45   23 մայիսի, 2017

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը հունիսի 24-25-ը Մալթայում կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը: Տղամարդկանց եւ կանանց պայքարում Հայաստանը կներկայացնի 16 աթլետներ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Կանանց պայքարում հանդես կգան Մարիաննա Բաղյանը, Գայանե Չիլոյանը, Լիլիթ Հարությունյանը, Անգելինա Ավագյանը, Էլլադա Ալավերդյանը, Յանա Աբրահամյանը, Ժաննա Շահնազարյանը:

Տղամարդկանց պայքարի կմասնակցեն Տիգրան Մկրտչյանը, Երվանդ Մկրտչյանը, Նարեկ Ղուկասյանը, Գոռ Ներկարարյանը, Լեւոն Աղասյանը, Ռոման Ալեքսանյանը, Մանուկ Մանուկյանը, Մելիք Ջանոյանը, Արամայիս Սարգսյանը:

Եվրոպայի առաջնությունից առաջ հավաքականը հունիսի 6-20-ը հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Բացի այդ, Գայանե Չիլոյանը, Անգելինա Ավագյանը, Էլլադա Ալավերդյանը, Դավիթ Սարգսյանը եւ Յուրա Խաչատրյանը հունիսի 3-ին Ստամբուլում կմասնակցեն Բալկանյան երկրների պատանիների անհատական առաջնությանը: Նախատեսվում է նաեւ, որ մի քանի աթլետներ հանդես կգան Վրաստանի բաց առաջնությունում (մայիսի 26-28):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։