Պիկեն ցանկանում է, որ «Ոսկե գնդակը» ստանա Բուֆոնը

13:36   23 մայիսի, 2017

«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերեր Պիկեն կարծիք է հայտնել, որ Թուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն այս մրցաշրջանում արժանի է «Ոսկե գնդակ» մրցանակին:

«Յուվենտուսի» կազմում կա լեգենդար ֆուտբոլիստ՝ Ջանլուիջի Բուֆոնը: Նա արժանի է Չեմպիոնների լիգայում հաղթելուն՝ հաշվի առնելով այս մրցաշրջանն ու նրա ամբողջ կարիերան: Ցանկանում եմ, որ Բուֆոնը Լեւ Յաշինից հետո ստանա «Ոսկե գնդակը»,- Պիկեի խոսքը մեջբերում է Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ Լեւ Յաշինը միակ դարպասապահն է, որն արժանացել է «Ոսկե գնդակին»: ԽՍՀՄ հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» լեգենդար դարպասապահն այդ մրցանակը ստացել է 1963-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։