10:50 23 մայիսի, 2017Մոտոսպորտի MotoGP դասում աշխարհի չեմպիոն Նիկի Հայդենը մահացել է ավտոմեքենայի տակ ընկնելուց մեկ օր հետո, հայտնում է BBC Sport-ը:
Օրեր առաջ ամերիկացի 35-ամյա մարզիկին վրաերթի էին ենթարկել Իտալիայի Ռիմինի քաղաքում, որտեղ նա հեծանիվով շրջելիս էր եղել: Հայդենը ստացել էր գլխուղեղային ծանր վնասվածքներ եւ տեղափոխվել Չեզանայի հիվանդանոցներից մեկը: Հետո նա հայտնվել էր արհեստական կոմայի մեջ, իսկ ավելի ուշ մահացել է:
Նիկի Հայդենն Իտալիա էր մեկնել մրցաշարի մասնակցելու համար: Այն անցկացվել էր մայիսի 14-ին: 2016-ից ամերիկացին մասնակցում էր սուպերբայքի մրցումների, իսկ ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում էր 13-րդ տեղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.