10:12 23 մայիսի, 2017Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը կազմակերպության կողմից մրցանակ է ստացել ֆուտբոլի զարգացման գործում ավանդի համար: Դրանից հետո Մոսկվայի «Սպարտակի» լեգենդար ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով:
«Շնորհակալ եմ այս մրցանակի համար: Իմ՝ որպես 90 տարին բոլորած մարդու համար, կար մեկ ցանկություն: Խնդրել էի մինչեւ մահս դարձյալ տեսնել այն պահը, երբ «Սպարտակը» դառնար չեմպիոն: Այժմ ցանկությունս է, որ Ռուսաստանի հավաքականն արժանի ելույթ ունենա աշխարհի 2018թ. առաջնությունում: Թող հաջողությունն ուղեկցի մեր թիմին»,- Սիմոնյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Ռուսաստանում տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Սպարտակին» 16 տարվա դադարից հետո չեմպիոն դարձրած Մասիմո Կարերան, իսկ մոսկովյան ակումբի հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստն է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.