Գրիզման. «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը հնարավոր է

09:07   23 մայիսի, 2017

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին լուրերը:

«Կարծում եմ՝ իմ ապագայի հարցով որոշում կկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում: «Մանչեսթեր Յունայթե՞դ». հնարավոր է: 10 բալային համակարգով իմ տեղափոխության հավանականությունը 6 բալ է»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է Quotidien-ը:

Հիշեցնենք, որ 26-ամյա Գրիզմանի գործող պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը, իսկ պայմանագրով ամրագրված տրանսֆերային արժեքը 89 միլիոն ֆունտ ստերլինգ է։ Այս մրցաշրջանում նա իսպանական ակումբի կազմում անցկացրել է 53 հանդիպում եւ դարձել 26 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։