Մեսիի ու Ռոնալդուի բոլոր գոլերն Իսպանիայի ավարտված առաջնությունում

20:39   22 մայիսի, 2017

Տեսանյութերում ներկայացված են «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի բոլոր գոլերն Իսպանիայի ավարտված առաջնությունում։

Պրիմերայի լավագույն ռմբարկու դարձած Մեսին 34 խաղում խփել էր 37 գոլ (6-ը՝ 11 մ-ից): Ռոնալդուն 29 խաղում դարձել էր 25 գոլի (6-ը՝ 11 մ-ից) հեղինակ։

Հիշեցնենք, որ «Ռեալը» 5 տարվա դադարից հետո 33-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, «Բարսելոնան» երկրորդն է, Մադրիդի «Աթլետիկոն» երրորդն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։