10:35 22 մայիսի, 2017Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն Իսպանիայի չեմպիոն դառնալուց հետո ընդհատել են թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետխաղյա ասուլիսը: «Մալագայի» դեմ Պրիմերայի 38-րդ տուրի խաղից (2:0) հետո ֆուտբոլիստները երգելով մտել են ասուլիսների սրահ եւ շամպայն լցրել ֆրանսիացի մասնագետի վրա:
Արքայական ակումբն Իսպանիայի չեմպիոն նախորդ անգամ դարձել էր 2012-ին: Զիդանը «Ռեալի» 6-րդ մարզիչն է, որն Իսպանիայի չեմպիոն է դառնում թե՛ մարզիչի, թե ֆուտբոլիստի կարգավիճակում: Նախկինում դա հաջողվել էր Միգել Մունյոսին, Լուիս Մոլովնիին, Խորխե Վալդանոյին, Վիսենտե դել Բոսկեին ու Բերնդ Շուստերին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.