«Վիլյառեալն» ու «Ռեալ Սոսյեդադը» կխաղան Եվրոպայի լիգայում

21:09   21 մայիսի, 2017

Իսպանիայի առաջնության վերջին տուրի արդյունքում, «Վիլյառեալն» ու «Ռեալ Սոսյեդադը» նվաճեցին Եվրոպայի լիգայի ուղեգրեր:

«Վիլյառեալը» տանը 3:1 հաշվով հաղթեց «Վալենսիային» եւ 67 միավորով գրավեց 5-րդ տեղը: «Ռեալ Սոսյեդադը» հյուրընկալվելիս 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Սելտայի» հետ եւ 64 միավորով գրավեց 6-րդ տեղը: 1 միավոր հետ մնաց 7-րդ տեղը զբաղեցրած «Աթլետիկը», որը 1:3 հաշվով պարտվեց բրոնզե մեդալակիր «Աթլետիկոյին»:

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Աթլետիկո» - «Աթլետիկ»՝ 3:1

Տորես, 8, 11, Կոռեա, 89 – Ուիլիամս, 71

«Սելտա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 2:2

Ասպաս, 54, 11մ, Հյուլսագեր, 90 – Օյարսաբալ, 82, Խուանմի, 90+4

«Վալենսիա» - «Վիլյառեալ»՝ 1:3

Նանի, 54 – Սոլդադո, 1, Տրիգերոս, 58, Սանսոնե, 88



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։