Հռոմ. Նադալը լքեց պայքարը, Ջոկովիչը կիսաեզրափակիչում է

17:08   20 մայիսի, 2017

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը թենիսի Հռոմի «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում 6:1, 6:4 հաշվով հաղթեց արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին:

Իսպանացի Ռաֆայել Նադալը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ՝ 2 սեթում պարտվելով ավստրիացի Դոմինիկ Տիմին՝ 4:6, 3:6: Ջոկովիչն ու Տիմը կվիճարկեն եզրափակիչի ուղեգիրը:

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւն ու ամերիկացի Ջոն Իզները:

Հիշեցնենք, որ այս ամիս Ռաֆայել Նադալը Դոմինիկ Տիմին հաղթել էր Մադրիդի ու Բարսելոնայի «Մասթերս 1000» մրցաշարերի եզրափակիչներում: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։