13:34 19 մայիսի, 2017Լոնդոնի «Արսենալի» եւ Անգլիայի հավաքականի լեգենդար պաշտպան Մարտին Կեոնը կարծիք է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն սխալ է օգտագործում Հենրիխ Մխիթարյանին: Daily Mail-ում փորձագետ աշխատող Կեոնը կարծում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը պետք է հանդես գա այն դիրքում, որում խաղում են «Չելսիի» հարձակողական կիսապաշտպաններ Էդեն Ազարն ու Պեդրոն:
«Մանչեսթեր Յունայթեդը» չի խաղում հարձակողական ֆուտբոլ, եւ ոչ ոքի չի վախեցնում: Չի կարող լինել, որ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում ամենաշատ գոլային փոխանցում կատարած Հենրիխ Մխիթարյանը հարձակման գծից վազի պաշտպանություն, ինչպես դա եղավ «Արսենալի» հետ խաղում: Մոուրինյոն սխալ է օգտագործում Մխիթարյանին: Եթե Մխիթարյանը խաղար «Չելսիում», ապա նա կգործեր Ազարի կամ Պեդրոյի դիրքում: Մոուրինյոն չգիտի, թե ինչպիսին պետք է լինի իր ուժեղագույն կազմը»,- Կեոնի խոսքը մեջբերում է express.co.uk-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի նախորդ առաջնությունում Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրած 31 խաղերում դարձել էր 11 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ եւ ֆուտբոլիստների վարկածով ճանաչվել մրցաշրջանի լավագույն խաղացող: Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 25 հանդիպման, դարձել 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.