10:29 18 մայիսի, 2017Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 21-րդ տուրից հետաձգված խաղում Վիգոյի «Սելտայի» նկատմամբ արտագնա հաղթանակը 4:1 հաշվով:
«Առջեւում ամենաբարդն է, եւ ամեն օր դա մոտենում է: Մենք մեկ խաղ պակաս էինք անցկացրել, եւ այս հանդիպումը շատ կարեւոր էր: Գիտեինք՝ ինչի համար ենք խաղում եւ պետք է լավ պատրաստվեինք:
Այս խաղից հետո պետք է վերականգնվենք «Մալագայի» հետ մրցավեճին: Դաշտում ներդրեցինք բոլոր ուժերը: Թիմը շատ միասնական էր, տրամադրվածությունն ու բնավորությունը՝ հրաշալի: Մենք մտածում էինք ոչ թե միավորների մասին, այլ ինչպես խաղալ լավագույն ձեւով: Դրա շնորհիվ պարգեւատրվեցինք:
Վերահսկելով գնդակը՝ մենք կարող ենք հաղթել ցանկացած թիմի, իսկ այս խաղում ես գիտեի, որ մրցելու ենք հրաշալի թիմի դեմ:
Ինչ վերաբերում է Ռոնալդուին, նա շատ լավ է զգում: Նա ոչ միայն գոլեր խփեց, այլեւ մեծ աշխատանք կատարեց պաշտպանությունում: Ռոնալդուն ֆենոմենալ ֆիզիկական ֆիճակում է եւ կարող է գոհ լինել»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ այդ հաղթանակից հետո «Ռեալը» 3 միավոր առաջ անցավ երկրորդ տեղ նահանջած «Բարսելոնայից»: Մայիսի 21-ին կայանալիք վերջին տուրում կատալոնական ակումբը կընդունի «Էյբարին», իսկ մադրիդցիները կհյուրընկալվեն «Մալագային»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.