NBA. Լեբրոնի արդյունավետությունն օգնեց «Քլիվլենդին»

10:11   18 մայիսի, 2017

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի առաջին խաղում գործող չեմպիոն «Քլիվլենդը» մրցակցի խաղահրապարակում 117:104 հաշվով հաղթեց «Բոստոնին»:  

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Լեբրոն Ջեյմսը «Քլիվլենդի» կազմում վաստակել է 38 միավոր:

Խաղից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Քլիվլենդի» խաղացող Կայրի Իրվինգը:

NBA, կիսաեզրափակիչ

«Բոստոն»  «Քլիվլենդ»՝ 104:117 (19:30, 20:31, 36:31, 29:25)»

Շարքի հաշիվը՝ 0:1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։