Զիդան. Օրեցօր մոտենում ենք չեմպիոնությանը

12:27   15 մայիսի, 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է ֆուտբոլի Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում «Սեւիլիայի» նկատմամբ տնային հաղթանակը 4:1 հաշվով:

«Իսպանիայի առաջնությունում հաղթելը շատ բարդ է, սակայն մենք ամեն օր ավելի ենք մոտենում դրան: Մնացել է ընդամենը 2 խաղ, կփորձենք շարունակել նույն ոգով: Այս խաղում մենք հրաշալի սկսեցինք եւ հաղթեցինք արժանիորեն: Կեյլոր Նավասը մի քանի անգամ փրկեց թիմին, իսկ հետո փոխարինողներն ավելացրին կայունություն, եւ մենք ցուցադրեցինք հրաշալի ֆուտբոլ:

Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա ունի այն, ինչը չունեն մյուսները: Նա միշտ «Ռեալին» օգնում է կարեւոր պահերին»,- մարզիչի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ու «Ռեալը» վաստակել են 85-ական միավոր, սակայն Արքայական ակումբը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Մայիսի 21-ին կայանալիք վերջին տուրում կատոլանական ակումբը կընդունի «Էյբարին», իսկ մադրիդցիները կհյուրընկալվեն «Մալագային»: «Ռեալը» «Սելտայի» հետ հետաձգված հանդիպումը կանցկացնի մայիսի 17-ին Վիգոյում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.